ԵՄ-ն կրկին դատապարտել է Արևելյան Միջերկրածովում Թուրքիայի անօրինական գործողությունները
ԵՄ-ն կրկին դատապարտել է Արեւելյան Միջերկրածովում՝ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի կողմից հորատումները: Այս մասին ասվում է ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարների հայտարարության մեջ:
«ԵՄ-ն իր համերաշխությունն է հայտնում Կիպրոսի հետ եւ կրկնում, որ անհրաժեշտ են կոնկրետ քայլեր, որոնք նպաստում են երկխոսությանը: Հարցերը պետք է լուծվել բարեխիղճ երկխոսության եւ բանակցությունների ճանապարհով: Մենք ցավում ենք, որ Թուրքիան դեռ չի պատասխանել անօրինական գործողությունները դադարեցնելու ԵՄ կոչերին: Թուրքիան պետք է խուսափի սպառնալիքներից եւ հարգի միջազգային իրավունքը, այդ թվում ծովային իրավունքը»,-ասվում է հայտարարության մեջ: