Գերմանիան թուլացրել է Ավստրիայի, Ֆրանսիայի եւ Շվեյցարիայի հետ սահմանային հսկողությունը
Գերմանիան թուլացրել է Ավստրիայի, Ֆրանսիայի եւ Շվեյցարիայի հետ սահմանային հսկողությունը, հաղորդում է DW-ը:
Լյուքսեմբուրգի հետ սահմանային հսկողությունն ամբողջությամբ չեղարկվել է, իսկ Դանիայի հետ սահմանը դեռ պահպանվում է:
Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ավստրիայի, Ֆրանսիայի եւ Շվեյցարիայի հետ սահմանային հսկողության թուլացումը հնարավոր է դարձել համաճարակաբանական վիճակի լավացման շնորհիվ: Մինչեւ հունիսի 15-ը հսկողությունն ամբողջությամբ կչեղարկվի: Գերմանիան փակել է հարեւան երկրների հետ սահմանները մարտի կեսերին: