Ահա և վերջ․ Ագաթա Մուցենիեցեն դիմել է Պավել Պրիլուչնիից բաժանվելու համար
Ագատա Մուցենիեցեն փաստաթղթեր է ներկայացրել, որպեսզի դադարեցնի Պավել Պրիլուչնիի հետ երկարամյա ամուսնությունը․ տեղեկությունը հայտնվել է Գոլովինի շրջանային դատարանի կայքում: Դերասանուհին տխուր լուրը հաստատել է նաեւ ուղիղ եթերի ժամանակ՝ զրուցելով երկրպագուների հետ: «Ամուսնալուծությունը հասունանում է կամաց-կամաց», — խոստովանել է երգչուհին։
Հիշեցնենք, որ դեռ վերջերս 31-ամյա Ագաթան ափսոսում էր ամուսնուց բաժանվելու համար եւ բանաստեղծություններ էր նվիրում նրան։ Սակայն այժմ նա նույնիսկ չի ցանկանում արտասանել իր անունը։ ««Պ» տառով սկսվող անուն ունեցող մարդու վերաբերյալ բոլոր հարցերն արդեն ինձ չեն վերաբերում», - կտրուկ հայտարարել է նա:
Բաժանման պատճառ հանդիսացել է դերասանի ոչ պատշաճ վարքը: Անցյալ ամիս Ագաթան ամուսնուն մեղադրել է ծեծի, ինչպես նաեւ երեխաների հետ կոպիտ վերաբերմունքի մեջ։ Նա ստիպված է եղել հեռանալ իրենց տանից եւ բնակություն հաստատել վարձակալած բնակարանում։
Ինքը՝ Պրիլուչնին, հրաժարվում է մեկնաբանել անձնական դրաման, իսկ Մուցենիեցեի վրա անսպասելիորեն հարձակվել են հեյթերները։ Սկանդալից հետո դերասանուհին սկսել է զբաղվել սեփական՝ «Честный развод» YouTube-շոուի զարգացմամբ։ Ոմանք կարծում են, որ նա քարոզում է ամուսնությունների փլուզումը եւ ցանկանում է օգուտ քաղել այս սուր թեմայից: