Մահացել է ՕՊԵԿ-ում Իրանի ներկայացուցիչը
Մահացել է ՕՊԵԿ-ում Իրանի ներկայացուցիչ Հոսեյն Կազեմպուր Արդեբիլին, հաղորդում է Mehr-ը: Նա մահացել է ուղեղի արյան զեղումից 2 շաբաթ անց այն բանից հետո, երբ կոմայի մեջ է ընկել:
Կազեմպուր Արդեբիլին հեղինակավոր ֆիգուր էր Իրանի միջազգային նավթային քաղաքականության մեջ:
1980-ական թվականներին նա զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի տեղակալի եւ նավթի նախարարի տեղակալի պաշտոնները:
1990-ականներին եղել է Ճապոնիայում Թեհրանի դեսպանը, միաժամանակ զբաղեցրել է ՕՊԵԿ-ի ներկայացուցչի պաշտոնը: