Թրամփ. ԱՄՆ-ը կհաղթահարի կորոնավիրուսի հետ կապված ճգնաժամը արդյունավետ պատվաստանյութի օգնությամբ կամ առանց դրա
ԱՄՆ-ը կհաղթահարի կորոնավիրուսի հետ կապված ճգնաժամը արդյունավետ պատվաստանյութի օգնությամբ կամ առանց դրա:Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նշելով, որ ամեն դեպքում հիվանդությունը կանհետանա:
«Մենք կարծում ենք, որ մոտ ապագայում կունենանք պատվաստանյութ, եւ եթե մենք դա անենք, ապա իսկապես մեծ քայլ կանենք դեպի առաջ: Եվ ինչ-որ պահի այդ հիվանդությունը կանհետանա»,-ասել է նա, հաղորդում է CNBC-ը:
Թրամփը պաշտոնապես հայտարարել է, որ դեղագործական ընկերության նախկին ղեկավար Մոնսեֆ Սլաուին եւ բանակի գեներալ Գյուստավ Պերնան կղեկավարեն Warp Speed նախագիծը:
Սլաուին եւ Պերնան վստահություն են հայտնել, որ օպերացիան կհասնի իր ամբիցիոզ նպատակներին:
Թրամփը նաեւ նշել է, որ անհրաժեշտ է կոորդինացնել այլ պետությունների հետ աշխատանքը: