Գերմանացի «Հանիբալ Լեկտորին» թույլատրել են զբոսնել քաղաքով
Գերմանացի «Հանիբալ Լեկտորին» թույլատրել են ոստիկանության ուղեկցությամբ եւ դիմակավորվաշ զբոսնել քաղաքով:
58-ամյա նախկին ինժեներ Արմին Մեյվեսը դատապարտվել էր ցմահ բանտարկության Բերնդ Բրանդեսի սպանության համար, որի հետ նա ծանոթացել էր գեյի ամսագրում տեղադրված գովազդի միջոցով: Ծանոթությունն ավարտվել էր նրանով, որ Արմինը սպանել էր նրան եւ կերել նրա մարմնի մասերից պատրաստված սթեյքերը:
Նրան թույլ են տվել շրջել քաղաքով երկու ոստիկանի ուղեկցությամբ, գլխարկով եւ արեւային ակնոցով:
«Անվտանգության նկատառումներից ելնելով՝ մենք նրան կտանենք այլ դաշնային նահանգ: Այստեղ նրան թույլատրվում է շրջել քաղաքով»,- Bild-ին հայտնել է քննիչներից մեկը:
Մեյվեսը, որին Der Metzgermeister («Մսագործ վարպետ») են կոչել, 2016-ին նկարահանված վավերագրական ֆիլմում պատմել էր, որ մանկուց երազում էր ապրել իսկական Հանիբալ Լեկտորի նման:
«Առաջին կտորը, իհարկե, շատ տարօրինակ էր,- ասել էր Մեյվեսը Barcroft TV-ին տված հարցազրույցում:- Ես դրա վրա ավելի քան 40 տարի եմ ծախսել: Եվ հիմա ես զգում եմ, որ իսկապես հասնում են այդ կատարյալ ներքին կապին նրա մարմնի միջոցով»:
Մեյվեսը նշել էր, որ մարդկային մարմինը «խոզի մսի համ ուներ, բայց՝ ավելի ուժեղ», եւ պնդում էր, որ րենդեսը համաձայնել է սպանությանը:
Գերմանիայի ոստիկանությունը Մեյվեսին ձերբակալել էր 2002 թվականի դեկտեմբերին: Իսկզբանե նա դատապարտվել էր ութ տարվա ազատազրկման չկանխամտածված սպանության համար, այնուհետեւ ցմահ բանտարկության էր դատապարտվել սպանության համար:
Ընդ որում, բանտային պաշտոնյաներն ասում են, որ Մեյվեսն օրինակելի բանտարկյալ է: «Նա մարդասեր է, շփվող եւ բարեհամբույր»,- ասել էր փաստաբան Հարալդ Էրմելը: «Ասում են, որ նա բացարձակապես կառավարելի է եւ այն քիչ բանտարկյալներից է, ում հետ խնդիրներ չկան»: