Հորդանանի թագավորը հայտարարել է, որ Իսրայելի կողմից Հորդանանի հովտի հատվածի անեքսիան կհանգեցնի բախումների
Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը հայտարարել է, որ Իսրայելի կողմից Հորդանանի հովտի հատվածի անեքսիան կհանգեցնի բախումների, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Եթե Իսրայելը հուլիսին իսկապես անեքսիայի ենթարկի Հորդանանի Արեւմտյան ափի հատվածը, ապա դա մեծ բախումների կհանգեցնի Հաշիմիթյան թագավորության հետ»,-ասել է նա Der Spiegel-ին տված հարցազրույցում: