Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը լուսանկարվել է թոփլես՝ ծածկվելով Շոպենի սոնատներով (ֆոտո)
Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանոսվկայան, սիրում է լուսանկարվել անկեղծ կերպարներով։ Նա կիսվել է հայտնի լուսանկարիչ Անդրեյ Ֆեդեչկոյի հեղինակած անկեղծ ֆոտոշարքի կադրերով։
«Ամենասիրելի լուսանկարիչներից մեկի՝ Անդրեյ Ֆեդեչկոյի հետ ֆոտոշարքի հարցում մենք մեղք գործել չհասցրինք. այն արվել է նախքան կարանտինը։ Սակայն ինչ-որ անորսալի, գրեթե միստիկ բանի զգացողություն կար, եւ մենք այն «բռնել ենք»։ Լավ օր եմ մաղթում, պաշտպանեք միմյանց»,- գրել է դաշնակահարուհին։
Վիտալինան լուսանկարվել է թոփլես՝ կուրծքը ծածկելով Շոպենի նոտաներով։ «Արմեն Բորիսովիչը շատ էր սիրում, երբ ես երեկոյան նրա համար Շոպեն էի նվագում։ Այս շքեղ, էրոտիկ ֆոտոշարքի լուսանկարներն, անպայման, առաքիչի հետ կուրղարկեմ նրան։ Թող ինքնամեկուսացման ընթացքում վայելի եւ կարոտի նրան, ինչ արդեն հնարավոր չէ վերադարձնել»,- ավելի վաղ խոստովանել էր դաշնակահարուհին։