Ֆրանսիայում հայտարարել են ռեստորաններին եւ հյուրանոցներին տրամադրվելիք 18 մլրդ եվրոյի չափով օգնության փաթեթի մասին
Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել է ռեստորաններին եւ հյուրանոցներին, ինչպես նաեւ այլ տուրիստական օբյեկտներին տրամադրվելիք 18 մլրդ եվրոյի չափով օգնության փաթեթի մասին, հաղորդում է AP-ը:
Այդ կապակցությամբ երկիրը կսկսի դուսր գալ կարանտինից: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ ՖԻլիպը՝ ֆրանսիացիներին խոստանալով, որ նրանք կարող են ուղեւորությունների մեկնել հուլիսին եւ օգոստոսին:
Նա ասել է, որ ռեստորաններն ու սրճարանները կարող են կրկին բացվել հունիսի 2-ին: