Օքսանա Ֆյոդորովնան խոսել է իր մայրության մասին
Վերջերս գեղեցկուհի հեռուստահաղորդավարուհի Օքսանա Ֆյոդորովնան երկրորդ անգամ է մայրացել: Հաղորդավարուհին պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվում հետևել իր երկու երեխաներին: Օքսանան ունի մեկ աղջիկ և մեկ տղա:
«Ոչ մի բարդ բան չկա: Եթե երեխան ցանկալի է, ապա դժվարությունները երկրորդ տեղում են: Ճիշտ է՝ անքուն գիշերներ եմ անցկացնում, 2-3 անգամ արթնանում եմ փոքրիկին կերակրելու համար: Ինձ համար նույնիսկ այդ դժվարություններն են հաճելի»,-ասել է Օքսանան:
Իհարկե, Օքսանան խոստովանել է, որ աղջկա լույս աշխարհ գալուց հետո նրա հոգսերը շատացել են, բայց եթե կինը ցանկանում է մայրանալ, նա պարտավոր է հոգ տանել նրանց մասին և ամեն ինչ անել, որպեսզի նրանք երջանիկ լինեն: