Բրեդ Փիթը՝ «Ստրկության 12 տարիները» ֆիլմի պրեմիերային
Տորոնտոյում շարունակվում է ″Toronto Film Festival″ ամենամյա կինոփառատոնը, որի շրջանակներում հանդիսատեսի դատին ներկայացվեց Սթիվ Մակքուինի «Ստրկության 12 տարիները» ֆիլմը, որի գլխավոր դերակատարներից են՝ Բրեդ Փիթը, Բենեդիկտ Կամբերբետչը և Մայքլ Ֆասբենդերը:
Ֆիլմում գործողությունները տեղի են ունենում 19-րդ դարի վերջին: Ֆիլմի գլխավոր հերոսին՝ Սողոմոնին, ով կրթված անձնավորություն է, հրավիրում են Վաշինգթոն, որտեղ նրան առևանգում են և դարձնում պլանտացիաներում աշխատող ստրուկ: Երկար տարիներ նա փորձում է փախչել և վերադառնալ տուն՝ իր ընտանիքի մոտ, բայց այդտեղից հեռանալու հույսը քիչ-քիչ մարում է: