Պետությունը «Գյումրի-Սպորտ սիթի» զարգացման հիմնադրամին կնվիրի 39 մլն դրամ արժողությամբ արհեստական խոտածածկ
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 14-ի նիստում որոշում կայացրեց 34,15 մլն դրամ արժեքով արհեստական խոտածածկը՝ պոլիպրոպիլենից, 5,4 մլն դրամ արժեքով արհեստական խոտածածկի ենթաշերտը՝ սպունգանման ծածկույթ փոխանցել Հայաստանի ԿԳՄՍ նախարարությանը:
Իր հերթին ԿԳՄՍ նախարարությունը այդ գույքը կնվիրի «ԳՅՈՒՄՐԻ-ՍՊՈՐՏ ՍԻԹԻ» զարգացման հիմնադրամին: