Լյուքսեմբուրգի թագաժառանգ արքայազն Գիյոմն ու արքայադուստր Ստեֆանիան հրապարակել են իրենց որդու առաջին լուսանկարները
Լյուքսեմբուրգի թագաժառանգ արքայազն Գիյոմն ու արքադուստր Ստեֆանիան առաջին անգամ ծնողներ են դարձել. լույս աշխարհ է եկել նրանց որդին՝ Չարլզը, որն արդեն ծնողների հետ տանն է։ Նրա առաջին լուսանկարներն արվել են մայրիկի հետ ծննդատնից դուրս գրվելու ընթացքում։
Արքայադուստր Ստեֆանիան հոսպիտալից երեխայի հետ դուրս է եկել՝ փոքրիկին գրկած եւ պաշտպանիչ դիմակով (դիմակներ էին կրում նաեւ նրան ուղեկցող բժիշկները, ինչպես նաեւ արքայազն Գիյոմը)։ Ըստ լրատվամիջոցների հաղորդումների՝ զույգը, շնորհակալություն հայտնելով բուժաշխատողներն եւ լուսանկարների շարք անելով, մեկնել է Ֆիշբախ ամրոց, որը գտնվում է Լյուքսեմբուրգի կենտրոնում։