«Զվարթնոց» օդանավակայանում կանոնավոր բեռնափոխադրումները կվերսկսվեն. չվերթ կլինի ամեն կիրակի
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ֆեյսբուքյան էջը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.
«Ուրախ ենք տեղեկացնել, որ տեւական դադարից հետո «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Բեռնային համալիրում կսկսեն իրականացվել կանոնավոր բեռնային (cargo) փոխադրումներ:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի եւ Coyne Airways ընկերության միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, սույն թվականի մայիսի 10-ին մեկնարկ տվեց Լյոժ (Բելգիա) եւ Երեւան քաղաքների միջեւ կանոնավոր բեռնային փոխադրումներին:
Բեռնային փոխադրումները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր կիրակի: Չվերթերը կիրականացվեն Boeing 737-400 օդանավերով՝ մինչեւ 20 տոննա բեռ փոխադրելու հնարավորությամբ»: