ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 180–ով, կա 1 մահ, բուժվել է 70 մարդ
Հայաստանում մայիսի 13-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 180 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ մայիսի 13-ին հաստատվել է կորոնավիրուսի 3718 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 34766 (վերջին մեկ օրում՝ 1453): Փաստացի այս պահին բուժվում է 2149 անձ (մեկ օրում ավելացել է 107-ով):
Վերջին տվյալներով ապաքինվել է 1500 անձ (վերջին մեկ օրում՝ 70 մարդ), 48 պացիենտ մահացել է (ավելացել է 1-ով):
Եվս 2 քաղաքացի, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, մահացել են այլ հիվանդություններից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 21 է: