ԱՄՆ-ն խզել է 10 միլիոն դիմակի մատակարարման մասին 55 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիրը
ԱՄՆ արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությունը (FEMA) դադարեցրել է ամերիկյան Panthera Worldwide ընկերության հետ պայմանագիրը` 55.5 միլիոն արժողությամբ 10 միլիոն N95 բժշկական շնչառական դիմակների մատակարարման համար: Ըստ Wall Street Journal-ի` ընկերությունը ժամանակին չէր կատարել պայմանագրի պայմանները` չնայած երկու հետաձգումներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ըստ թերթի` Panthera Worldwide-ն իսկզբանե պարտավորվել էր պատվերը կատարել մինչեւ մայիսի 1-ը: Այնուհետեւ վերջնաժամկետը հետաձգվել էր մինչեւ մայիսի 11-ը: Գործակալությունում երեքշաբթի պարբերականին հայտարարել են պայմանագիրը դադարեցնելու որոշման մասին` «մատակարարման բացակայության հիմքով»: FEMA-ն հրաժարվել է եւս չորս օրով նոր հետաձգում տրամադրել:
Ինչպես պարզել է թերթը, այս ընկերության երկու սեփականատերերը, որոնք տեղակայված են Արեւմտյան Վիրջինիա նահանգում, 2018 թվականին մեղադրվում էին հարկերից խուսափելու մեջ: Panthera-ն դուստր ձեռնարկություն ունի, որը ձբաղվում է օբյեկտների անվտանգության ապահովմամբ, սնանկացել էր անցյալ տարի: Այս հանգամանքը չէր խանգարել ընկերությանը մուտք գործել FEMA տվյալների բազա` որպես մասնավոր կազմակերպություն, որը 50 հազար դոլար է ստացել ԱՄՆ դաշնային կառավարության հետ միակ պայմանագրով:
Անցյալ ամիս Wall Street Journal-ը հաղորդել էր, որ ԱՄՆ-ի դաշնային իշխանությունները ընտրել են ոչ հուսալի ընկերություններին ավելի քան 110 միլիոն դոլարի դիմակներ մատակարարելու համար: Անհատական պաշտպանության այս միջոցների գներն անհիմն բարձր էին, նշում է թերթը: