Ուրցաձորում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. 42-ամյա տղամարդն աշխատել է շինարարական ընկերությունում
Արարատի մարզի Ուրցաձորում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության վարակի առաջին դեպքը։ Այս մասին հայտարարել է համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը։
Անդրեասյանն ասել է, որ բնակչի ընտանիքի 5 անդամներն այս պահին մեկուսացված են։
Սկզբնաղբյուրը դեռևս հայտնի չէ, 42-ամյա տղամարդը Արարատի մարզի շինարարական ընկերությունում է աշխատել. «Տևական ժամանակ իրեն լավ չէր զգում, միայն 2 օր առաջ է որոշել թեստավորվել ու հաստատվել է»։