Բիլի Այլիշը դատի է տվել իր սոցիալական տարածությունը խախտած երկրպագուին
Ամերիկացի երգչուհի Բիլի Այլիշը դատի է տվել իր սոցիալական տարածությունը խախտած երկրպագուին, գրում է TMZ-ը: Տարօրինակ պատանին հայտնվել է աստղի տան առջեւ, չգիտես ինչու սեղմել է դռան զանգը, նստել պատշգամբում եւ սկսել գիրք կարդալ, ինչպես նաեւ քնել Բիլլիի տան մոտ:
Ի դեպ, երգչուհու ընտանիքին մտահոգում է ոչ թե այն փաստը, որ Բիլի Այլիշի երկրպագուն գտել է իր բնակարանի գտնվելու վայրը եւ չի հեռանում տան դռներից, այլ այն, որ նա դիմակ եւ ձեռնոց չի կրում, եւ ընդհանրապես չի պահպանում սոցիալական հեռավորությունը: Ինչպես նշում է լրատվականը, գործով առաջին լսումն արդեն անցել է. Ռուսոյին արգելել են մոտենալ Բիլլի Այլիշին, նրա ընտանիքից որեւէ մեկին եւ նրանց տանը՝ 183 մետր հեռավորությունից:
Հաջորդ լսումը տեղի կունենա հունիսի 1-ին։