Իտալական ոստիկանությունը ձերբակալել է 91 մաֆիոզիների
Իտալական ոստիկանությունը փողերի լվացման եւ դրամաշորթության գործով ձերբակալել է 91 մաֆիոզիների, որպեսզի փորձի խանգարել սիցիլիական Cosa Nostra-ին օգտվել համավարակի պատճառով առաջացած տնտեսական խնդիրներից, հայտնում է Reuters-ը։
Հարյուրավոր ոստիկաններ խուզարկություններ են կատարել Պալերմոյում հանցավոր կլանների ղեկավարների բազայում, ինչպես նաեւ Իտալիայի հարավային որոշ շրջաններում։
Քննիչները հաստաում են, որ մաֆիոզիները լվացել են թմրամիջոցների անօրինական շրջանառությունից ստացված փողերը եւ պատրաստվել են կանխիկ գումարները օգտագործել դժվար վիճակում գտնվող բիզնեսների գնման համար։
Մաֆիան ավելի ու ավելի հաճախ է փորձում գնել հյուրանոցներ, ռեստորաններ, դեղատներ, ավտոսրահներ եւ այլ ձեռնարկություններ։ Իտալական հանցավոր սինդիկատները 1990-ականներից զբաղվում են Եվրոպայով մեկ անշարժ գույք եւ բիզնեսներ գնելով՝ ձգտելով «մաքուր» փողեր աշխատել։
Իրավապահների խոսքերով՝ հանցավոր կլանները, որոնք ներկա խուզարկությունների թիրախն են դարձել, մի քանի տարի առաջ իրենց քրեական հեղինակություններին տեղափոխել են Միլան, որտեղ, ամեն ինչից բացի, նրանք համոզել են սեփականատերերին գնել սիցիլիական մաֆիայի կողմից վերահսկվող սրճարանները։
Ոստիկանությունը նաեւ բռնագրավել է 15 մլն եվրո եւ անօրինական ձեռք բերված ակտիվներ, այդ թվում՝ 13 ցեղական ձիեր։