Հում նավթի գներն աճում են, քանի որ Սաուդյան Արաբիան նվազեցնում է արդյունահանման մակարդակը․ Թրամփ
Հում նավթի գներն աճում են, քանի որ Սաուդյան Արաբիան նվազեցնում է արդյունահանման մակարդակը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Մեր հսկայական էներգետիկ ընկերությունները՝ միլիոնավոր աշխատատեղերով, կրկին գերազանց տեսք ունեն։ Միաժամանակ, բենզինի գները ռեկորդային ցածր են»,- Twitter-ում գրել է նա։
Ամերիկյան նավթի գինը երեքշաբթի առավոտյան աճել է 4,7 տոկոսով՝ մինչեւ բարելի համար 25,32 դոլար։ Ընդ որում, Brent ապրանքանիշի նավթի գինը ավելացել է 1,3 տոկոսով՝ մինչեւ 30,01 դոլար։
Սաուդյան Արաբիայի կառավարությունն այս շաբաթ հայտարարել է, որ 2020թ․ առաջին երեք ամիսների ընթացքում նավթից պետական եկամուտները նվազել են համարյա մեկ քառորդով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Թագավորության էներգետիկայի նախարարությունը Aramco-ին հանձնարարել է հունիսին կրճատել արտադրությունը եւ սահմանափակել արդյունահանումը մինչեւ օրական 7,5 միլիոն բարել։