«Համոն աշխատում է ինձ անակնկալ չմատուցել, քանի որ իմ ռեակցիան կարող է շատ անկանխատեսելի լինել». Լիլի Էլբակյանի 34-ամյակն ու «չմեծանալու» գաղտնիքը
Թատրոնի ու կինոյի դերասանուհի, ռեժիսոր Լիլի Էլբակյանը երեկ` մայիսի 11-ին, նշում էր ծննդյան 34-ամյակը: Այո, շատերը կզարմանան, բայց մանկական ժպիտով ու պարզ հայացքով հայտնի դերասանուհին վաղուց արդեն դեռահաս աղջնակ չէ, չնայած` ինչպես ինքն է ասում` պահպանել է իր ներսի մանուկին, որից չի շտապում բաժանվել: Իր երեկվա օրվա մանրամասներն ու ծննդյան օրվա խոհերը Լիլին պատմել է NEWS.am STYLE-ին:
Դերասանուհին նշեց, որ, առհասարակ, ծննդյան օրերին սիրում է միայնակ զբոսնել, բայց երեկ չի հաջողվել իրականացնել խորհրդանշական զբոսանքը, փոխարենը` ամուսինը` Համոն, եւ երեխաները պահպանել են իր ծննդյան օրվա ամենագեղեցիկ ավանդույթը.
«Ինչ երեխաներս կան, ծննդյանս օրերի առավոտները սկսվում են նրանց` թղթերից պատրաստած նվերներով՝ թղթե ծաղիկներ, բացիկներ, շնորհավորանքներ, երգեր… Այս անգամ էլ ամուսինս ու երեխաներս ուրախ շնորհավորեցին ինձ»,-ասում է Լիլին` հավելելով, որ ինքն անակնկալների սիրահար չէ, ամուսինն էլ այդ մասին գիտի, անպես որ` ոչ մի անկանխատեսելի բան այդ օրը չի եղել.
«Ամուսինս, ինչպես նաեւ իմ ընկերները, գիտեն, որ չպետք է ինձ համար անակնկալներ անեն: Ես անակնկալեր չեմ սիրում, կարծես՝ վախենում եմ դրանցից, որովհետեւ երբեք չեմ սիրում մի բան, որը չգիտեմ` ինչ է լինելու: Միշտ ցանկանում եմ, որ ապագան լինի իմ որոշելով: Սա, երեւի, ռեժիսորի բնավորություն է: Կարծես` իմ օրն ու ապագան բեմադրում եմ եւ չեմ սիրում, որ դա ուրիշն անի, որքան էլ այդ անակնկալը հաճելի լինի...Դրա համար Համոն աշխատում է ինձ անակնկալ չմատուցել, քանի որ իմ ռեակցիան կարող է շատ բացասական լինել եւ անկանխատեսելի: Բայց ես նրանից նվեր եմ ուզել (ծիծաղում է): Նա միշտ իմ ցանկացած նվերը գտնում ու գնում է ինձ համար, կարեւոր չէ, թե աշխարհի որ ծայրում այն լինի... Ինձ համար դա ավելի կարեւոր է, քան ցանկացած անակնկալ»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: