Լինդսի Լոհանն աջակցել է իր քույրիկին
Լինդսի Լոհանը վերջին ժամանակներս շատ քիչ է հայտնվում տարբեր միջոցառումներին: Նշենք, որ Լինդսին նույնիսկ հրաժարվեց մասնակցել Վենետիկի կինոփառատոնին: Բայց նա երբեմն դուրս է գալիս տանից: Երեկ նա մասնակցել էր Նյու Յորքում կայացած նորաձև հագուստների ցուցադրությանը, որին մասնակցում էր նաև Լինդսիի քույրը: Դերասանուհին ոգեշնչում էր իր քույրիկին՝ Ալիանին, ով ներկայացնում էր ոճաբան Վենդի Նիկոլի զգեստները: