Եվգենի Պետրոսյանի կնոջ սեքսուալ կերպարը՝ կարանտինի 50-րդ օրվա առիթով (Լուսանկար)
Տատյանա Բրուխունովան՝ հումորիստ Եվգենի Պետրոսյանի երիտասարդ սիրելին, Instagram-յան իր էջում ինքնամեկուսացման 50-րդ օրվա առիթով լուսանկար է հրապարակել։ Լուսանկարը հետեւորդների մոտ «դետալները տեսնելու» անկեղծ ցանկություն է առաջացրել։
«Կարանտինի 50-րդ օրը։ Կարելի է ասել՝ կլոր օր։ Այդ առիթով բակ եմ դուրս եկել՝ օդ շնչելու եւ մի քանի լուսանկար անելու»,- լուսանկարը մակագրել է Բրուխունովան։
Կադրում Պետրոսյանի 31-ամյա ընկերուհին յուրօրինակ, ծաղկային պրինտով սեւ զգեստ է կրում, արեւային ակնոց։ Կերպարն ամբողջացրել է զմրուխտյա գլխարկը։ «Կարո՞ղ եք նշել երեք բան (ով եւ ինչ հնարավոր է), որոնց ամենաշատն եք կարոտում կարանտինի ընթացքում։ Իմ դեպքում հետեւյալն է՝ աշխատանք, մատնահարդարում, թատրոն։ Եթե այս երեք կետերը վերադառնային իմ կյանք, ես պատրաստ եմ կարանտինում լինել, որքան հնարավոր է…»,- մեկնաբանություններում գրել է նա։
«Կերպարն ինձ շատ է դուր գալիս։ Բայց չեմ կարողանում հասկանալ՝ ինչ է կաթիլ է կախված ակնոցից»,- հարցրել է հետեւորդներից մեկը։ «Ակնոցից կաթիլ է կախված։ Դուք ճիշտ եք»,- հաստատել է Տատյանան, բայց այլ մանրամասներ չի հայտնել։ «Ֆրանսուհի։ Շատ, շատ ոճային է։ Ցանկանում ես դիտել դետալները»,- գրել է նրանցից մեկը։