Երգիչ Վլադ Սոկոլովսկին վարակվել է կորոնավիրուսով
Ռուս երգիչ Վլադ Սոկոլովսկին վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին նա հայtնել է Instagram-յան էջում։
Երաժիշտը հայտնել է, որ օրեր առաջ տկարություն է զգացել. «Տարօրինակ, խորխով հազ առաջացավ եւ ջերմություն (37,8), որը պահպանվում էր երեք օր եւ հասնում էր 39,2-ի»,- գրել է Սոկոլովսկին։
Արտիստը շտապ օգնություն է կանչել։ Սոկոլովսկին կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի արդյունքը դրական է եղել։ Նա բոլորին կոչ է արել պահպնել ինքնամեկուսացման կանոնները։ «Իմ փորձով կարող եք վստահ լինել՝ սա միֆ չէ։ Խնդիրն, իսկապես, գոյություն ունի, եւ հարկավոր է առավելագույն լրջությամբ վերաբերվել դրա լուծմանը, իսկ ավելի լավ է՝ կանխարգելմանը»,- նշել է երաժիշտը։
Վլադ Սոկոլովսկին ռուս երգիչ է, պրոդյուսեր, Ալլա Դուխովայի «Тодес» բալետի պրոդյուսեր ու մասնակից, ինչպես նաեւ «БиС» խմբի նախկին մենակատար։ Ներկայումս նա աշխատում է R&B եւ euro-pop ժանրերում։