Մայլի Սայրուսն ու Լիամ Հեմսվորթը բաժանվում են
Մայլի Սայրուսի ընկերոջ հարազատներն ու ընկերները նրան շատ են համոզել, որպեսզի նա բաժանվի երգչուհուց: Լիամի մտերիմ ընկերներից մեկը հայտնել է, որ նա որոշել է վերջնականապես հեռանալ Մայլիից: Պատճառը երգչուհու սկանդալային ելույթն էր MTV VMA-2013 մրցանակաբաշխության ժամանակ: Համացանցում Լիամի հարազատները գրել են. «Շատ լավ է, որ Լիամը որոշել է բաժանվել Մայիլիից, քանի որ վերջինիս պահվածքն արդեն բացասական էր ազդում Լիամի կարիերայի և հեղինակության վրա»:
Չնայած այս տեղեկությանը՝ Մայլին և Լիամը շարունակում են դեռ միասին ապրել, բայց կարելի է ասել, որ նրանք հարևանների նման են ապրում և նույնիսկ քնում են տարբեր սենյակներում: