Ֆրանսիան ԵՄ-ին կոչ է արել վերանայել կոշտ պատասխանը Իսրայելի կողմից Արեւմտյան ափի հատվածի անեքսիային
Ֆրանսիան ԵՄ-ին կոչ է արել վերանայել կոշտ պատասխանը Իսրայելի կողմից Արեւմտյան ափի հատվածի անեքսիային, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով եվրոպացի դիվանագետներին:
Բելգիան, Իռլանդիան եւ Լյուքսեմբուրգը եւս ցանկանում են քննարկել տնտեսական պատժամիջոցների կիրառման հնարավորությունը մայիսի 15-ին արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ: Սակայն բոլոր անդամ երկրները պետք է համաձայնություն տան ցանկացած կոլեկտիվ գործողության:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ հուլիսին կսկսվեն Իրսայելի ինքնիշխանության ընդլայնման մասին քննարկումները:
ԵՄ ներկայացուցիչների խոսքով՝ անեքսիան հակասում է միջազգային իրավունքին, եւ եթեայն շարունակվի, ապա ԵՄ-ն համապատասխան պատասխան կտա: