«Շուտով ամեն ինչ կավարտվի». Զավորոտնյուկի դուստրը հանդես է եկել հայտարարությամբ
Անաստասիա Զավորոտնյուկի դուստրը՝ Աննան, խոսել է այն մասին, թե ինչ է կատարվում Մոսկվայում համավարակի առնչությամբ։ Նա Instagram-ում հայտնել է իր կարծիքը։
«Ինչպես գիտեք, Մոսվկայում ինքնամեկուցացման ժամկետը երկարացվել էր մինչեւ մայիսի 31-ը։ Ինչ եք կարծում՝ արդյոք մեզ մայիսի 31-ին դուրս կթողնեն, թե ժամկետը դեռ կերկարացվի մինչեւ հունիս։ Ես հույս ունեմ, որ դուք հիանալի տրամադրություն ունեք, դրական եք տրամադրված: Որովհետեւ ես վստահ եմ, որ շուտով սա արդեն կավարտվի, եւ մենք կկարողանանք վերադառնալ մեր նախկին կյանքին, կրկին ձեռք բերել մեզ ազատությունը, եւ ամեն ինչ լավ կլինի»,- հայտարարել է Զավորոտնյուկի դուստրը։
Ի դեպ, Աննան լույս աշխարհ է եկել, երբ դերասանուհին ամուսնացած է եղել նախաձեռնող Դմիտրի Ստյուկովի հետ։ Նա բարձրագույն ուսումնական հաստատություն է ավարտել Նյու Յորքում (ԱՄՆ) եւ այնտեղ աշխատում է որպես պրոդյուսեր։ Սակայն նա այժմ գտնվում է Մոսկվայում՝ մոր կողքին, որի մոտ գլխուղեղի ուռուցք է ախտորոշվել։