Արարատի մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը 360 է, որոնցից 159-ը՝ առողջացած, 4-ը՝ մահվան ելքով. մարզպետ
Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 360 է, որոնցից 159-ը՝ առողջացած, 4-ը՝ մահվան ելքով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։
«Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 360 է, որոնցից 159-ը՝ առողջացած, 4-ը՝ մահվան ելքով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 197 պացիենտ»,- գրել է նա։