Եվգենի Պետրոսյանը Լյուդմիլա Վլադիմիրովնա Շատրովայի հիվանդության մասին
Եվգենի Պետրոսյանի կյանքում շատ սիրելի կանայք են եղել, սակայն նա ամուսնացել է նրանցից միայն հինգի հետ, գրում է Dni.ru-ն։ Ու թեեւ Պետրոսյանը նրանց մի մասից ավելի երկար է ապրել, գաղտնիքները, որոնք բացահայտվել են նրանց մահվանից հետո, շոկի են ենթարկել հայտնի կատակերգուին։
Dni.ru-ի թղթակիցները պարզել են, որ բոլորովին վերջերս Եվգենի Վահանովիչին ապշեցրել են նորությամբ. նրա երրորդ կինը, որը հանրությանը հայտնի է որպես «Լյուդմիլա անունով արվեստագետ Լենինգրադից», երկար ժամանակ պայքարել է քաղցկեղի ծանր տեսակի դեմ։ Սակայն կյանքի ընթացքում ոչ ոքի չի հայտնել սարսափելի հիվանդության մասին։
Հայտնի արտիստն, իմանալով այդ մասին, ապշել է։ Լյուդմիլայի հետ կողք կողքի այդքան տարիների ընթացքում նա չի էլ կասկածել սարսափելի ախտորոշման մասին։ Այս մասին Dni.ru-ի հետ զրույցում պատմել է կնոջ մտերիմ ընկերն ու գործընկերը։
«Լյուդմիլա Վլադիմիրովնա Շատրովանն արվեստագետ է, մշակութաբան, որին լավ են ճանաչում երկու մայրաքաղաքներում էլ։ Ժամանակին նա մասնակցել է «Էրմիտաժում» «Թութանհամոնի դամբարանի գանձերը» ցուցադրության պատրաստությանը, իսկ 70-ականների ավարտին կազմակերպել է Մարկ Շագալի այցը Խորհրդային Միություն։ Մի ժամանակ նա նույնիսկ ամուսնու հետ ելույթ է ունեցել բեմում։ Սակայն Լյուդմիլան չի կարողացել հաղթահարել մշտական բաժանության փորձությունը, քանի որ Պետրոսյանը հաճախ էր հյուրախաղերի լինում եւ դիմել է ամուսնալուծության համար։ Այդ ժամանակ հայտնի արտիստը սիրավեպ է սկսել թատերական արվեստի ինստիտուտի շրջանավարտ Ելենա Ստեպանենկոյի հետ»,- հայտնել է պարբերականի զրուցակիցը։
Որոշելով ստուգել՝ արդյոք կնոջ մահվան մասին պատմությունը համապատասխանում է իրականությանը, թղթակիցները որոնել են Instagram-ի նրա էջը։ Էջի տերը վերջին անգամ ինչ-որ ակտիվություն է ցուցաբերել 2018թ.-ի ամռանը։ Թեեւ ողջ լինելով՝ որպես ինտելիգենտ մարդ՝ պարտադիր կպատասխաներ ընկերների բազմաթիվ շնորհավորանքներին ծննդյան եւ այլ տոների առիթով։ Սակայն դա տեղի չի ունեցել…
Հիմա հայտնի կատակերգուն երջանիկ է իր օգնականի՝ Տատյանա Բրուխունովայի հետ, որը, լրատվամիջոցների հաղորդմամբ, նրան որդի է պարգեւել։