ՀՀ ՊՆ ծառայողի կողմից Բերդ քաղաքում վրաերթի ենթարկված հետիոտնը հիվանդանոցում մահացել է (Լուսանկարներ)
Տավուշի մարզում, մայիսի 9-ին, ժամը 21։15-ի սահմաններում Բերդ քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Մինաս Կարապետյանը իր վարած Opel Astra մակնիշի 36 CՏ 068 համարանիշի ավտոմեքենայով Մաշտոցի փողոցում վրաերթի էր ենթարկել Տավուշ գյուղի բնակիչ՝ 58-ամյա Արայիկ Զաքարյանին, որը մայիսի 10-ին «Բերդ» բժշկական կենտրոնում մահացել է:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Տավուշի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Մ. Կարապետյանը ծառայում է ՀՀ ՊՆ զորամասում։