Իրանում հայտնել են ռազմական նավի պատահարի հետեւանքով 19 մարդու զոհվելու մասին
Օմանի ծոցում աջակցության եւ մատակարարման իրանական նավի պատահարի հետեւանքով զոհվել է 19 մարդ, հայտնել են Իրանի Ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Անձնակազմի եւս 15 անդամ տուժել է, նրանց վիճակը բավարար է:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ մայիսի 10-ին իրանական ՌԾՈՒ Jamaran ֆրեգատը զորավարժությունների ժամանակ սխալմամբ գնդակոծվել է բարեկամական նավի կողմից: IRIB հեռուստառադիոընկերության տեղեկություններով՝ նավի վրա հրթիռը կարող էր ընկած լինել թիրախից, որի վրա կրակ է բացվել, հեռավորությունը չպահպանելու պատճառով:
Ոորեւիցե հաստատում կամ հերքում չկա այն տվյալների վերաբերյալ, որ նավը պատահական հրթիռակոծության է ենթարկվել յուրայինների կողմից. զինվորականները, ինչպես նախկինում, սա պատահար են որակում՝ մանրամասներ չներկայացնելով: