Լիլիթ Բասյանը հոգեկան հանգստության մասին գրառում է կատաել եւ կիսվել խորհուրդներով
Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել, որին կից խոսել է հոգեկան հանգստության մասին եւ խորհուրդներ է տվել։
Instagram-յան էջում հրապարակված կադրին կից նա գրել է․ «Դե ինչ, շարունակեմ իմ հրապարակումը հոգեկան հանգստության մասին. ✅բաց թողեք ձեր զայրույթը։ Թող ուրիշների հոգում փոթորիկ լինի, իսկ ձեզ մոտ՝ հանգստություն։ ✅Դուք չեք կարող բոլորի համար լավը լինել, պետք էլ չի։ ✅Շնորհակալ եղեք չկամներին, նրանց, ովքեր ձեր մասին վատն են խոսում, ժպտացեք նրանց։ Թույլ մի տվեք, որ ներսում չարություն լինի, որովհետև այն ներսից կսկսի խժռել ձեզ։ ✅Հավատացեք, այդպես դուք թույլ չեք լինի, այդպես դուք անհաղթ կլինեք։ ✅Մի փնտրեք արդարություն։ Ուղղակի ազատություն տվեք ձեզ։ Թող շրջապատում բոլորը ճիշտ լինեն։ Ձեր գիտակցության այգում միայն ծաղիկներ և արև հիմնեք։ ✅Ամեն անգամ, երբ էմոցիաները սկսեն իշխել, փակեք աչքերը, պատկերացրեք թռիչքը՝ կարծես դու թռչուն եք։ Հավատացեք, դա օգնում է, ինչպես ոչինչ։ ✅Ամեն առավոտ արթնանալիս միացրեք մանթրան ✅Մի վերադարձեք անցյալ։ Քանի դեռ դուք հիշում եք անցյալի վիրավորանքները, չեք կարող վայելել ներկան։ ✅Եթե ունեք սիրելի զբաղմունք (յոգա, երգել, ճամփորդել), ոչ մի դեպքում մի զրկեք ձեզ դրանից։ ✅Ձեզ համար թալիսման ստեղծեք ու կրեք այն։ Այսպես ենթագիտակցորեն կզգաք, որ նեգատիվը չի ազդի ձեզ վրա։ ✅Օրագիր պահեք, որում կկիսվեք, թե ինչն է ձեզ անհանգստացնում։ ✅Օրը մի քանի անգամ մտովի համոզեք ձեզ, որ դուք ուժեղ եք։ ✅Մի դատեք ձեզ, ձեզ առանց այդ էլ շատ են դատում։ ✅Սիրելիներս, սիրեք ձեր հարազատներին, ինչպես ինքներդ ձեզ։ Ուղղակի ապրեք և պահեք ձեր մեջ բարությունը։ Ապրումակցեք չար մարդկանց, հավատացեք, նրանց համար ավելի բարդ է. նրանց կյանքում չկա լույս, այնտեղ միշտ անձրևներ են։ Ռուսերեն տարբերակը՝ մեկնաբանությունում»։