Թուրքիան սպառնացել է հարձակվել Խաֆթարի ուժերի վրա, եթե գեներալի զորքերը թիրախավորեն Լիբիայում նրա շահերը
Թուրքիայի ԱԳՆ-ն սպառնացել է, որ կթիրախավորի գեներալ Խալիֆա Խաֆթարի ուժերը, եթե լիբիացի գեներալի զորքերը շարունակեն վնաս հասցնել Լիբիայում Թուրքիայի շահերին եւ դիվանագիտական առաքելությանը, հաղորդում է Reuters-ը։
Թուրքիան նաեւ անվանել է Տրիպոլիում Միտիգի օդանավակայանի հրետանային գնդակոծումը որպես ռազմական հանցագործություն։
Ավելի վաղ Թուրքիան եւ Իտալիան հայտարարել էին Տրիպոլիում իրենց դեսպանությունների շրջակայքում գնդակոծման մասին։