Աննա Դովլաթյանը՝ խորը դեկոլտեով զգեստով
Երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով իր քնքուշ ու հմայիչ կերպարը։
Instagram-ում հրապարակված հոլովակում Աննան կրում է վառ երանգի, խորը դեկոլտեով, երեկոյան զգեստ, որն ընդգծել է նրա սլացիկ կազմվածքը։ Աննա արձակել է վարսերը, վառ գույնի շրթներկ ընտրել, իսկ կերպարն ամբողջացրել են բարձրակրունկները։ Հրապարակմանը կից Աննան գրառում չի կատարել։
Ավելի վաղ Աննան արխիվային կադրեր էր հրապարակել։ Երգչուհին, որը սպասում է առանջեկի ծնունդին, եթերային շրջազգեստ էր կրում, ջինսե բաճկոն։ Դերասան Դավիթ Աղաջանյանի կինը կերպարն ամբողջացրել էր սպիտակ սպորտային կոշիկներով։ «Դրախտ երկրի վրա»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր Աննա Դովլաթայնը։