«Բիլայն» ընկերության աշխատակիցները ծեծվե՞լ, թե՞ ծեծել են
«Սեպտեմբերի 2-ին Հյուսիսային պողոտայում «ԱրմենՏելի» աշխատակիցների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել։ Վերջիններս վիճաբանության մեջ են մտել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի քաղաքացի Վաֆա Ա-ի և նրա ընկերների հետ։ Արդյունքում՝ նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Հիվանդանոցում Վաֆա Ա-ն ոստիկաններին հայտարարություն է տվել, նշելով, որ ծեծի է ենթարկվել Հյուսիսային պողոտայում, իսկ «ԱրմենՏելի» աշխատակից Ալբերտ Ա.–ն, որը ծեծկռտուքի արդյունքում կրկին տեղափոխվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց՝ աջ դաստակի կոտրվածք ախտորոշմամբ, հայտարարել է, որ վնասվածքը ստացել է ԵՊՃՀ-ի սպորտդահլիճում։
Պարզվել է սակայն, որ Ալբերտ Ա-ն վնասվածքը ստացել է ոչ թե ԵՊՃՀ սպորտդահլիճում, այլ Վաֆա Ա-ի և նրա ընկերների հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության երեկ տարածած հաղորդագրությունից։ Ըստ այդմ՝ «Բիլայն» ընկերության բոլոր երեք աշխատակիցները՝ Հայկ Ս.–ն, Գուրգեն Մ-ն. և Մնացական Ա-ն հրավիրվել են բաժին։ Սեպտեմբեր 3-ին ժամը 18.30-ին, Ալբերտ Ա-ից և Գուրգեն Մ –ից ընդունվել են հաղորդումներ։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Կատարվում է հետաքննություն։ Երեկ, նշված ծեծկռտուքի վերաբերյալ հաղորդագրություն տարածեց նաև «ԱրմենՏել»-ը, նշելով, թե Վաֆա Ա.–ն և նրա ընկերները խոչընդոտել են գրասենյակի բնականոն աշխատանքը, անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել գրասենյակի աշխատակիցների և հաճախորդների հանդեպ»,–գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
Առավել մանրամասն «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: