Մոսկվայի հիվանդանոցում արհեստական շնչառության սարքի անսարքության հետևանքով հրդեհ է բռնկվել
Մոսկվայի Սպասոկուկոցկու անվան հիվանդանոցում, որտեղ բուժվել են կորոնավիրուսով հիվանդ պացիենտներ, թոքերի արհեստական շնչառության սարքի անսարքության հետևանքով հրդեհ է բռնկվել: Այս մասին հաղորդում է TASS-ը` հղում անելով արտակարգ ծառայություններին:
«Բռնկման օջախը գտնվում է թոքերի արհեստական շնչառության սարքում: Պատճառը դրա անսարքությունն էր, պարզվում է, թե հատկապես ինչպիսի»,- ասել է աղբյուրը:
Ինչպես պարզվել է, տարհանվել է ավելի քան 200 մարդ: Մեկ պացիենտ մահացել է: