Եղիսաբեթ II-ը ազգին հղված ուղերձում հիշել է, թե ինչպես է վարել զինվորական բեռնատարներ
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը ուղերձ է հղել ազգին` ի պատիվ Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի 75-ամյակի: Տեսաուղերձը տեղադրել են մայիսի 8-ին: Նա մարդկանց կոչ է արել չհանձնվել և չհուսահատվել կորոնավիրուսի ֆոնին ստեղծված իրավիճակի պատճառով:
Նա հիշել է նաև այն ժամանակները, երբ սկսվել է պատերազմը: Այդ ժամանակ Եղիսաբեթը 13 տարեկան էր: Նրա խոսքով` պատերազմի ժամանակ նա ընդունվել է Կանանց օժանդակության տարածքային կորպուս: Նա նաև սովորել է վարել զինվորական բեռնատարներ: