Ֆրանսիայում արտակարգ դրության ռեժիմը կերկարաձգվի մինչև հուլիսի 10-ը
Ֆրանսիայի խորհրդարանը ընդունել է օրինագիծ առողջապահության ոլորտում արտակարգ դրության ռեժիմը մինչև 2020 թվականի հուլիսի 10-ը երկարաձգելու մասին: Ռեժիմը ներմուծվել էր կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով:
Ինչպես հաղորդվում է Ազգային ժողովի Twitter-ի էջում, որոշումն ընդունվել է «պատգամավորների և սենատորների պարիտետային հանձնաժողովների մշակած համաձայնագրից հետո»:
Մինչ այդ օրինագիծը հավանության է արժանացել Ֆրանսիայի Սենատում:
Սանիտարային արտակարգ դրության ռեժիմի մասին օրենքը Ֆրանսիայում ուժի մեջ է մտել մարտի 24-ին: