Լոռու մարզի 37-ամյա բնակիչը ծեծել է զոքանչին, ապա շանը բաց թողել նրա վրա. տարեց կինը մահացել է (Լուսանկարներ)
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների կողմից որոնվում է Լոռու մարզի Ծաթեր գյուղի բնակիչ, 37-ամյա Գուրգեն Գեւորգյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է մայիսի 1-ին իր կնոջ մորը դաժանաբար սպանելու մեջ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Թումանյանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում տեղեկություններ են ստացվել, ապա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ տարիներ առաջ անհիմն հոգեբուժարան ուղարկելու վրեժի, ինչպես նաև իրեն և երեխաներին անիծելու պատճառներով Գ. Գևորգյանը մայիսի 1-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում ծեծել, այնուհետև հոշոտելու համար իրենց տան հովվաշան կապն արձակել է, տարել տուն և բաց թողել կնոջ մոր՝ 78-ամյա Գյուլասար Մախսուդյանի վրա, ինչից հետո շունը հոշոտել է տարեց կնոջն, ով ստացված վնասվածքներից մահացել է:
Դրանից հետո Գ. Գեւորգյանը կեղծ ալիբի է ստեղծել, որ իբրև շունն է դրսում արձակվել Գ. Մախսուդյանի վրա ու ինքը հազիվ կարողացել է կնոջը շան երախից դուրս բերել, տեղափոխել տուն:
Ինչպես ավելի վաղ հայնտել էր SHAMSHYAN.com-ը, մայիսի 2-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում, Ծաթեր գյուղի տներից մեկում հովվաշունը վնասել էր տանտիրուհուն՝ 78-ամյա Գ. Մ.-ին, ինչի հետևանքով վերջինս կարճ ժամանակ անց տանը մահացել էր: Դեպքի մասին մահացածի հարազատները տեղեկացրել էին ոստիանության Թումանյանի բաժին, որտեղից ժամանած օպերատիվ խումբը պարզել էր որ նույն օրը, նշված գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում Գ.Մ.-ն քայլելիս է եղել, երբ նրանց պատկանող հովվաշունը շղթան կտրել ու հարձակվել է վերջինիս վրա, ով կորցնելով հավասարակշռությունը, ընկել է գետնին, իսկ շունը բռնել է նրա դեմքի և պարանոցի հատվածը ու մի քանի անգամ թափահարել: Գ.Մ.-ին շան ճիրաններից ազատել էր փեսան, որից հետո կնոջը տեղափոխել էին տուն, որտեղ էլ վերջինս մահացել էր: