Մեծ Բրիտանիայում կմեկնարկի COVID-19-ի սպառնալիքի մասին ծանուցման համակարգը
Մեծ Բրիտանիայի կառավարությունը կթողարկի Անգլիայում COVID-19 վարակի սպառնալիքի մասին ծանուցման համակարգ։ Այդ մասին հայտարարել է թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը, հաղորդում է BBC News-ը։
Համակարգը կորոնավիրուսով վարակվելու սպառնալիքի մասին աստիճանային դասակարգում է մեկից մինչեւ հինգ դասիչներով եւ փոփոխվում է՝ ստացված պայմաններով պայմանավորված։
Ենթադրվում է, որ COVID-19-ի մասին ծանուցման համակարգը կնմանվի հանրությանը ահաբեկչական սպառնալիքի մակարդակի մասին ծանուցման համակարգին։
Ծանուցման համակարգը վերաբերում է միայն Անգլիային։ Մեծ Բրիտանիայի իշխանություններն աշխատում են թագավորության մյուս տարածքների կառավարությունների հետ սեփական ծանուցման համակարգերը ստեղծելու ուղղությամբ։
Ակնկալվում է, որ Ջոնսոնը տեսաուղերձով ելույթ կունենա եւ ժողովրդին կպատմի կարանտինային պայմանների արդյունքում գրանցված առաջընթացի մասին։
Ընդ որում՝ նշվում է, որ նա, ըստ ամենայնի, կխոսի այն մասին, որ երկրում կորոնավիրուսի պանդեմիայի կապակցությամբ ներդրված սահմանափակումները կփոփոխվեն։