Իսկ ի՞նչ ասեն հասարակ մահկանացուները․ Մայլի Սայրուսը չի սիրում, որ հայտնիները բողոքում են մեկուսացումից կամ հարկադրված պարապուրդից
Ամերիկացի փոփ երգչուհի Մայլի Սայրուսը դատապարտել է կարանտինից բողոքող հայտնի մարդկանց։ Նա կարծում է, որ, ի տարբերություն մոլորակի բնակչության մեծամասնության հայտնի մարդիկ կարող են իրենց նման դադար թույլ տալ, քանի որ ֆինանսների եւ հարմարավետության առումով ոչինչ չեն կորցնում։ Հայտնի ու հաջողակ մարդկանց մեկուսացման հանդեպ իր վերաբերմունքով նա կիսվել է Wall Street Journal պարբերականին տված հարցազրույցում․․․
Հարցազրույցում Սայրուսը պատմել է, որ մեկուսացման սկզբում սկսել է սեփական՝ Bright Minded շոուն, որում անվանի գործընկերների հետ շփվում է պանդեմիայի պայմաններում իրենց կյանքի մասին: Ի դեպ, ոչ բոլոր հայտնիներն են պատրաստ ցույց տալ, թե ինչպես են ապրում են մեկուսացման ժամանակահատվածում․ շատերը մերժում են։
«Ես գիտեմ, որ գտնվում եմ յուրահատուկ կարգավիճակում։ Համաճարակի ընթացքում իմ պայմաններն այնպիսին չեն, ինչպիսին իմ ու ամբողջ աշխարհի այլ երկրների մարդկանց մեծամասնության մոտ է։ Իմ կյանքը նույնպես դադարեցված է, բայց իրականում ես գաղափար չունեմ, թե ինչի է նման այս պանդեմիան: Ես ապրում եմ հարմարավետության մեջ՝ իմ տանը, եւ հնարավորություն ունեմ գնել ցանկացած ուտելիք։ Ես կայուն ֆինանսական իրավիճակում եմ, բայց մեծամասնության մոտ այդպես չէ», – նշել է Մայլի Սայրուսը։