ԱՄՆ գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին կշարունակի աշխատել կարանտինում
ԱՄՆ ալերգիկ եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի ղեկավար, բժիշկ Էնթոնի Ֆաուչին հայտնել է CNN հեռուստաալիքին, որ սկսում է պահպանել «մոդիֆիկացված կարանտինի» ռեժիմը կորոնավիրուսով վարակված Սպիտակ տան աշխատակցի հետ շփման «ցածր ռիսկի» պատճառով։
Նշվում է, որ Ֆաուչին չի պատրաստվում պահպանել լիարժեք կարանտին, ինչպես, օրինակ, Սննդի եւ դեղորայքի վարչության ղեկավար, բժիշկ Սթիվեն Խանը, որը շփվել էր կորոնավիրուսով վարակված մարդու հետ։
Ֆաուչիի խոսքով՝ «մոդիֆիկացված կարանտինը» նշանակում է, որ նա կաշխատի տնից եւ կկրի պաշտպանիչ դիմակ 14 օրվա ընթացքում։ Նա նաեւ կարող է աշխատանքի մեկնել իր գրասենյակ, երբ այնտեղ ոչ ոք չի լինի։ Բացի այդ, նա ամեն շաբաթ կհանձնի կորոնավիրուսի թեստ։ Ֆաուչիի խոսքով՝ վերջին թեստի արդյուքնով՝ նա վարակված չէ։
14-օրյա մեկուսացման մեջ կլինի նաեւ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների տնօրեն, բժիշկ Ռոբերտ Ռեդֆիլդը։