Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. մայր ու որդի տեղում մահացել են
Մայիսի 10-ին, ժամը 00։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երասխահուն-Վարդանաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Հայկ Խ․, 43 տարեկան) և «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Իսլամ Շ․, 26 տարեկան) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը (Ազնիվ Ո., 60 տարեկան) տեղում մահացել են։
«BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդին փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանները և սահմանազատել տարածքը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ մահացածները մայր ու որդի էին։