Թուրք ֆուտբոլիստը սպանել է 5-ամյա որդուն
Թուրքական «Բուրսա Յիլդիրիմսպորի» ֆուտբոլիստ Ջեւհեր Թոկթաշը սպանել է 5-ամյա որդուն։ Խաղացողը ընդունել է մեղքը երեխայի մահից 11 օր հետո, հաղորդում է Daily Sabah-ը։
«Ես բարձը սեղմել էի որդուս դեմքին։ Նա դիմադրում էր, բայց ես շարունակում էի սեղմած պահել բարձը, մինչեւ նա չմահացավ։ Ես նրան չէի սիրում»,- ասել է ֆուտբոլիստը։
Թոկթաշի որդին հոսպիտալացվել էր կորոնավիրուսի կասկածով։ Ֆուտբոլիստը տեսակցել էր որդուն հիվանդանոցում։ Բժիշկները կարծել են, որ երեխան մահացել է կորոնավիրուսից։
Ֆոտբոլիստը կալանավորվել է, նրան առաջադրվել է սպանության մեղադրանք։