Արոնյանը պարտվեց Ֆիրուջային, Եվրոպայի հավաքականը դուրս մնաց պայքարից
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը Եվրոպայի հավաքականի կազմում պարտություն կրեց Ազգերի գավաթի առցանց խաղարկության (ՖԻԴԵ-ի կազմակերպած արագ շախմատի թիմային մրցաշար) խմբային փուլի վերջին տուրում։
Եվրոպայի հավաքականը մրցում էր մնացյալ աշխարհի թիմի հետ։ Լեւոն Արոնյանի մրցակիցը իրանցի Ալիռեզա Ֆիրուջան էր, որը սպիտակ ֆիգուրներով հաղթանակ տարավ 40-րդ քայլում։
Եվրոպայի հավաքականը բավարարվեց ոչ ոքի (2։2) արդյունքով եւ 13 միավորով գրավեց երրորդ տեղը։
Գավաթը մայիսի 10-ին անցկացվելիք եզրափակիչում կվիճարկեն Չինաստանի եւ ԱՄՆ-ի հավաքականները։
Չինացիները վերջին տուրում 1,5։2,5 հաշվով պարտվեցին ամերիկացիներին, որոնք թիմային 13 միավորով եւ ընդհանուր 22 միավորով գրավեցին երկրորդ տեղը։ Չինաստանը թիմային 17 միավորով դեռ նախավերջին տուրում ապահովել էր առաջին տեղը։