Մահացել է «ռոքի հայր» Լիթլ Ռիչարդը
Մահացել է ռոքնռոլի հիմնադիրներից մեկը՝ Ռիչարդ Պենիմանը, որը հայտնի է որպես Լիթլ Ռիչարդ։ Այս մասին հաղորդում է Rolling Stone-ը: «Ռոքի հայրը» 87 տարեկան էր։
Մահվան պատճառն անհայտ է, հրատարակչությանն ասել է երաժշտի որդին՝ Դենի Փենիմանը։
Վերջին տարիներին հաղորդվում էր արտիստի առողջական վատ վիճակի մասին։ Նա հաճախ ծանր հիվանդ էր, չէր կարողանում ինքնուրույն քայլել հին կոտրվածքների պատճառով եւ մի քանի վիրահատություն էր տարել։
Լիթլ Ռիչարդը կանգնած էր ռոքնռոլի ակունքներում եւ ինքն իրեն անվանում էր տվյալ ժանրի ճարտարապետ, ինչպես նաեւ ռոքնռոլի իսկական արքա։ Նա հանդիսանում էր ռոքնռոլի փառքի սրահի առաջին անդամներից, որտեղ նրան ընդգրկել են 1986 թվականին։
Լիթլ Ռիչարդի առաջին հիթը՝ Tutti Frutti երգն է, որը թողարկվել է 1955 թվականին։ Դրան հաջորդել են Long Tall Sally-ն, Rip It Up / Ready Teddy-ն, She’s Got It-ը, The Girl Can’t Help It-ը, Lucille-ն, Jenny-ն, Keep A-Knockin’-ը, որոնք նույնպես հիթեր են դարձել եւ կատարվել են ռոքնռոլի այլ աստղերի կողմից: Կատարողի առաջին լիարժեք ալբոմը՝ Here’s Little Richard-ը, թողարկվել է 1957թ․-ին եւ դարձել է նրա համար ամենահաջողակը։