ՄԻՊ-ի աշխատակիցը թեժ ծեծկռտուք է սարքել գիշերային ակումբում
«Հրապարակը» գրում է, թե նախօրեին գիշերը «Քրեյզի» գիշերային ակումբում թեժ ծեծկռտուք է եղել հաճախորդներից մեկի ու աշխատակիցների միջև: Հաճախորդը հարբել է, ինքնատիրապետումը կորցրել, վիճել աշխատակիցների հետ, ապա փորձել հեռանալ' առանց հաշիվը փակելու: Քաշքշուկ է սկսվել նրանց միջև, որը վերածվել է «դեբոշի», և ստիպված է եղել միջամտել ակումբի տերը:
Սակայն այս թեժ սկանդալի մեջ ուշագրավն այն է, որ, ըստ ականատեսների, հաճախորդը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակից է եղել' իրավաբան Արմեն Գրիգորյանը:
Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը: