Հաղթանակի օրը Մոսկվայում ավիաշքերթ է անցկացվել (Տեսանյութ)
Հաղթանակի օրվա առթիվ 75 ինքնաթիռ եւ ուղղաթիռ է անցել Կարմիր հրապարակի երկնքով, հայտնում է ՍԵԳՈԴՆՅԱ-ն:
Ավիաշքերթի տեսանյութը հայտնվել է Youtube- ում:
Ավանդույթի համաձայն` Մոսկվայի երկնքում ավիաշքերթը բացեցին ամենածանր ռազմական տրանսպորտային Մի-26 եւ չորս բազմաթիրախային Մի-8ՄՏՎ ուղղաթիռները: Դրանցից հետո անցան հինգ մարտական Մի-35Մ եւ Կա-52 ուղղաթիռները: Շքերթը շարունակեցին Սու-24Մ ճակատային ռմբակոծիչները եւ չորս Միգ-31Կ կործանիչները` «Կինժալ» հիպերձայնային հրթիռային համալիրներով, որոնց հաջորդեց հինգերորդ սերնդի նորագույն Սու-57-երի շղթան: Այնուհետեւ Կարմիր հրապարակի երկնքում հայտնվեց Սու-34 ռմբակոծիչների, Սու-35Ս-ի եւ Սու-30ՍՄ կործանիչների խումբը, որոնցի հետո ավանդաբար թռան «Ռուսկիե վիտյազի» եւ «Ստրիժի» լեգենդար պիլոտաժային խմբերը:: Ավիաշքերթը փակեցին վեց Սու-25 գրոհային ինքնաթիռները, որոնք հատուկ ծխի օգնությամբ երկինքը ներկեցին Ռուսաստանի ազգային դրոշի գույներով: