Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կտրուկ նվազում է
Հանրապետության տարածքում մայիսի 9-ի ցերեկը, 10-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով, այնուհետեւ նույնքանով կբարձրանա։
Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում մայիսի 9-ի ցերեկը, 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-17մ/վրկ։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +7+9, վաղը ցերեկը՝ +11+13:
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +4+8,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +4+8,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +10+12,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +4+8,
Լոռիում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +6+10,
Տավուշում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +10+14,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +4+8,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +11+13,
Արարատում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +12+14,
Արմավիրում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +12+14,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +4+8,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +12+14,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +14+17,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +10+14,
Արցախում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +10+14 (հովիտներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +14+17):