Ադելի անձնական մարզիչը բացատրել է, որ նրան ստիպել է նիհարել 45 կիլոգրամով
Նույնիսկ նախկին կազմվածքով ու քաշով 32-ամյա Ադելը օրինակ էր իր երկրպագուների համար: Իսկ հիմա նրան ցանկանում են հավասարվել միլիոնավոր կանայք։
Ամուսնու հետ ամուսնալուծությունից հետո, աստղը հանկարծ վճռականորեն սկսեց փոխվել: Հիմա նրան ճանաչելը բավականին բարդ է, քանի որ նա նիհարել է մոտ 45 կիլոգրամով։ Սակայն դա ողջունում են երգչուհու ոչ բոլոր երկրպագուները։ Ոմանք Ադելին մեղադրում են երկերեսանիության մեջ. իբր երգչուհին միշտ կոչ է արել, որպեսզի մարդիկ սիրեն իրենց այնպիսին, ինչպիսին կան, սակայն ինքը սկսել է պայքարել ավելորդ քաշի դեմ։
Երգչուհու մարզիչ Փիթ Ջերասիմոն վրդովվել է նման մտահղացումներից։ Նրա խոսքով՝ Ադելը երբեք չի ամաչել սեփական արտաքինից, իսկ նիհարելու պատճառը բոլորովին այլ էր։
«Նրա հետ աշխատելու իմ փորձը թույլ է տալիս ասել, որ նա միշտ հետեւել է անձնական հետագծին եւ երբեք չի մտածել ավելացնել ալբոմների վաճառքը՝ կազմվածքի հանդեպ ուշադրություն գրավելով։ Նա երբեք չի ձեւացրել։ Երբ մենք Ադելի հետ սկսեցինք կիլոգրամների դեմ պայքարի ճանապարհը, մենք նպատակ չունեինք այն դարձնել սուպեր պատմություն։ Մեր նպատակն էր առողջությունը՝ հղիությունից հետո։ Մենք ստիպված էինք պատրաստվել համերգային շրջագայությանը եւ հյուծիչ ժամանակացույցին։ Աստիճանաբար նա սովորեց մարզումներին եւ սկսեց ավելի մանրակրկիտ ընտրել սնունդը», — պատմել է Փիթը։
«Միանգամայն բնական է, որ անձնական փոփոխություններից հետո նոր հայացք է գալիս մարդու վրա։ Նա բարելավել է սննդային սեփական սովորույթները եւ սկսել է զբաղվել կազմվածքով։ Ես հպարտ ու երջանիկ նրա համար։ Այս կերպարանափոխությունը չէր ենթադրում ինքնագովազդ կամ նմանակման օրինակ դառնալու ցանկություն։ Ադելն այդ ամենն անում է միայն իր եւ իր որդու՝ Անջելոյի համար», — բացատրել է մարզիչը։
Ադելն ինքը դեռ չի մեկնաբանում իր հետ կատարված փոփոխությունները։